ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ "Մ. ԳՈՐԿՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱՐ 5 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ" ՊՈԱԿ

Ողջո´ւյն, բարեկա´մ, բարի գալուստ Վաղարշապատի Մ. Գորկու անվան համար 5 ավագ դպրոցի կայք: Մենք բաց ենք համագործակցելու համար բոլոր նրանց հետ, ովքեր արդեն ճանապարհ են ընկել հայոց սերունդների կրթության ու դաստիարակության մեծ առաքելության լույսով, ովքեր փնտրում են իրենց այդ առաքելության մեջ, ովքեր ջահակիր են ու պատգամախոս: Դպրոցը սուրբ տաճար է. մտիր հավատամքով, մաքուր սրտով, պայծառ մտքով ու բարությամբ, մտիր տեսնելու, հասկանալու, վստահելու, արժևորելու պատրաստակամությամբ: Այստեղ կներկայանան դպրոցականներ, ուսուցիչներ` իրենց մեծ ու փոքր գործերով, մտորումներով, հաջողություններով ու ամենատարբեր խնդիրների մեջ լուծումներ պրպտելով: Դասի ընթացքում, դասերից հետո, դպրոցում ու դպրոցից դուրս ապրում են մեր երեխաները` իրենց հետաքրքրություններով, ուրախություններով. առջևում մեծ կյանքն է. պետք է պատրաստ լինել արժանապատիվ ապրելու, պատվով կրելու և պատասխանատվությամբ լրացնելու ու փոխանցելու այն արժեքները, որ ժառանգել ենք արմատներից: Սիրով, վստահությամբ, հավատով ակնկալում ենք առողջ համագործակցություն` ի շահ ավագ դպրոցների կայացման, ի շահ կրթական բարեփոխումների արդյունավետ իրականացման, ի շահ եկող սերունդների որակյալ կրթության և դաստիարակության:

Օրացույց

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳ Նախարարություն

Կրթ. Տեխնոլոգիաների ազգային կենտորն

Կրթության Ազգային ինստիտուտ

Հայկական կրթական միջավայր

Գնահատման և Թեստավորման կենտրոն

Մենք Ֆեյսբուքում