Մեր նվիրյալները

 

 

ՏՆՕՐԵՆ`ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՍԱՖԱՐՅԱՆ


              Գայանե Ալեքսանդրի Սաֆարյանը` ծնված 1964թ-ի ապրիլի 15-ին Էջմիածին քաղաքում, 2006թ-ի հունիսի 12-ից աշխատում է  Վաղարշապատի Մ. Գորկու անվան  հմ.5 ավագ դպրոցում` որպես տնօրեն և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ:
Դպրոցում աշխատելու տարիներին Գ. Սաֆարյանը դրսևորել է մասնագիտական բարձր պատրաստականություն, ստեղծագործական պրպտուն միտք, ուսուցման նորագույն մեթոդների և միջազգային առաջավոր փորձի կիրառումը ըստ ամենայնի խթանելու պատրաստակամություն, կազմակերպչական բացառիկ կարողություններ, դպրոցում  աշխատանքային և բարոյահոգեբանական ներդաշնակ  միջավայր ապահովելու եզակի ունակություն:
Անսպառ եռանդն ու կազմակերպչական ջիղը, որոնցով անկասկած օժտված է Գ. Սաֆարյանը, կարճ ժամանակում տվեցին աննախադեպ արդյունքներ. վերանորոգվեց և կահավորվեց համակարգչային կաբինետը` նոր համակարգիչներով և պատճենահանման սարքով, ցանկապատվեց և բարեկարգվեց դպրոցի տարածքը, վերանորոգվեց ու կահավորվեց տնօրենի աշխատասենյակը:
Նախաձեռնող և անխոնջ ղեկավարին հատուկ է հոգատարությունը ուսուցիչների և աշակերտների նկատմամբ. ամբողջությամբ կահավորվեցին ուսուցչանոցը և երկու դասասենյակ` ապահովելով  աշխատանքի և հանգստի բարենպաստ պայմաններ:
Գ. Սաֆարյանը` իբրև տնօրեն և ուսուցիչ, շահագրգիռ է ուսուցման համագործակցային և փոխներգործուն մեթոդները դպրոցում կիրառելու  և զարգացնելու, միջազգային առաջավոր փորձը ներդնելու և ստեղծագործաբար շարունակելու գործում:  Ուսումնասիրելով միջազգային փորձը` ջանում է որոշ տարրեր ինտեգրել ուսուցման նոր գործընթացին:
ԿԳ նախարարության և ՌԴ դեսպանության հովանավորությամբ Գ. Սաֆարյանը գործուղվել է Մոսկվա` մասնակցելու << Ռուսաց լեզվի ուսուցումը աշխարհում>> միջազգային ֆորումին:
Գ. Սաֆարյանը խթանում է դպրոցի մասնակցությունը կրթական տարբեր ծրագրերի: Նրա ղեկավարությամբ նկատելիորեն աշխուժացել է մշակութային կյանքը  դպրոցում:  Ստեղծվել է երգչախումբ, որը հաջողությամբ մասնակցել է Կոմիտասին նվիրված փառատոնի մարզային փուլին:  Գործում են երգի թատրոնը, թատերական  խմբակը, <<Բանավեճի ակումբը>>, որը մասնակցում է տարածաշրջանի մրցույթներին և բազմիցս խրախուսվել է լավագույն մասնակցության համար:
Դպրոցի տնօրինությունը համագործակցում է <<Россия>>հասարակական կազմակերպության Վաղարշապատի մասնաճյուղի հետ, ինչի արդյունքում դպրոցի աշակերտները ստանում են ինքնադրսևորման լայն հնարավորություններ:
Գ. Սաֆարյանի հմուտ ղեկավարությամբ գործում է դպրոց կենտրոնը` իրականացնելով կրթական բարեփոխումների ծրագրեր:
Փորձարկվեց և հաջողությամբ ներդրվեց գնահատման նոր համակարգը:
Գ. Սաֆարյանը մշտապես աշխատում է իր մասնագիտական և վարչական հմտություններն ու կարողությունները էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:
Մասնակցել է   IREX  կազմակերպության և Կրթության ազգային ինստիտուտի կողմից Հայստանում ուսումնական ծրագրերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման դասընթացին և հաջողությամբ ավարտել այն` ստանալով համապատասխան վկայական:
Ստացել է վկայական նաև <<Կրթության  որակի և համապատասխանության>> ծրագրի շրջանակներում ուսուցիչների համակարգչային գրագիտության վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար:
Իր անձնվեր և բեղմնավոր աշխատանքի համար Գ. Սաֆարյանն արժանացել է շնորհակալագրերի և  շնորհակալական նամակների  ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանի, ՀՀ կրթության և գիտության նախարարի, ՀՀ պաշտպանության նախարարության, <<Россия>> հասարակական կազմակերպության կողմից:
Բազմազբաղ ղեկավարը ակտիվորեն մասնակցել է հասարակական- քաղաքական կյանքին: ՀՀԿ անդամ է, իր սուղ ժամանակից կարողանում է տրամադրել հասարակական գործունեությանը:
Իր  մասնագիտական և մարդկային բարձր նկարագրի շնորհիվ` Գ. Սաֆարյանը վայելում է վաստակած հեղինակություն աշակերտների, ծնողների, ուսուցիչների և քաղաքի առաջադեմ մտավորականների շրջանում:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
                 

 

Զեփյուռ Ազատի Կարապետյան


          Զեփյուռ Ազատի Կարապետյան` ծնվել է 1950թ. ՀՍՍՀ ք. Սևանում:
1957-1967թթ. ընդունվել և ավարտել է Էջմիածնի թիվ 4 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով:
1967-1972թթ. ընդունվել և ավարտել  է  ԵՊՀ քիմիական ֆակուլտետը` գերազանցության դիպլոմով:
1973-1976թթ. ընդունվել և ավարտել է  ԵՊՀ  ասպիրանտուրան: 1985թ. Կիևի պետական համալսարանի գիտական խորհուրդում պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել  քիմ.գիտ. թեկնածուի գիտական կոչում:
1971-1975թթ. եղել է ՀՍՍՀ Գերագույն Սովետի դեպուտատ, երիտասարդական հարցերի հանձնաժողովի քարտուղար:
1972թ.-ից աշխատել է ԵՊՀ անալիտիկ քիմիայի ամբիոնում որպես լաբորանտ, այնուհետև կրտսեր գիտ. աշխատող:
1987թ. տեղափոխվել է ՀՍՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ` որպես ավագ գիտ. աշխատող: Մի շարք գյուտերի և գիտական աշխատանքների հեղինակ է:
1991թ.-ից մինչ օրս աշխատում է Վաղարշապատի Ներսիսյան վարժարանում` որպես քիմիայի ուսուցչուհի:
1994թ. ստացել է հետազոտող ուսուցչի որակավորում:
2009թ. մասնակցել է ավագ դպրոցի ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացներին և ստացել համապատասխան հավաստագիր (հմ 333-09):
2000թ.-ից մինչ այսօր համատեղությամբ աշխատում է Երևանի    ”Հայբուսակ” համալսարանի բժշկական ֆակուլտետում`որպես անալիտիկ քիմիայի և ֆիզ.կոլ քիմիայի դասախոս:
Ամուսնացած է, ունի 2 զավակ և երեք թոռ:

 

 Նարինե Վասիլի Բեկնազարյան


Նարինե Վասիլի Բեկնազարյանը ծնվել է 1958թ. Էջմիածին քաղաքում:
1976թ.-ին ոսկե մեդալով ավարտել է Էջմիածնի Մ. Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի << Ռուսաց լեզու և գրականություն>> բաժինը: 1981թ.-ին ավարտելով ինստիտուտը` աշխատանքի է անցել Էջմիածնի թիվ 5 միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, որտեղ աշխատում է մինչ օրս:
2003թ. և 2007թ.-ին անցել է Մոսկվայի  Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտի կողմից Երևանի Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանում կազմակերպած ռուսաց լեզվի  ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ստացել վկայական:
2004թ. մասնակցել է <<  Ռուսաց լեզվի լավագույն  ուսուցիչ>> հանրապետական մրցույթին և պարգևատրվել հաղթողի գովասանագրով:
2005-2006թթ. անցել է Լուսակերտում կազմակերպված դասավանդման նոր մեթոդիկայի /<<Համագործակցային ուսուցում>>/ վերապատրաստման դասընթացներ: Եղել է վերապատրաստող ուսուցիչ:
Դասավանդում է ռուսերեն ուսուցմամբ դասարաններում: Հանդիսանում է դպրոցի օտար լեզուների մեթոդմիավորման նախագահը: Ունի 30 տարվա աշխատանքային ստաժ: Ունի գովասանագրեր, շնորհակալագրեր:
2011թ. հունիսին վերապատրաստվել է և ստացել վկայական` <<Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հմտությունների օգտագործումը  ռուսաց լեզվի ժամերին>>:


Асланян Тамара Хачиковна


  Асланян Тамара Хачиковна родилась 10 января, 1946 года в Эчмиадзине. Отец был инженером, мать работала врачом.
В 1953 году поступила учиться в Русскую школу  N5 им. Горького, которую закончила в 1964 году с золотой медалью. В том же году поступила в Ленинградский государственный педагогический институт имени А. И. Геруена на факультет математики и в 1968 году окончила его.                                                                                                                                                     В 1969 году поступила на работу в Русскую среднюю школу N5 им. Горького, в которой работает по сегодняшний день.                                                                                                                                           
В 1981 году была  награждена знаком “Отличник народного образования”, а в 1986 году получила звание “Старшего учителья”.
С 1987-1996г работала завучем школы.


Գոհար Վաղինակի Մխեյան


Գոհար Վաղինակի Մխեյանը   ծնվել է  1967թ. հուլիսի 12-ին  քաղաք  Երևանում:
1974-1984 թթ. սովորել է  Պ. Սևակի անվան  թիվ 123 միջնակարգ դպրոցում:                                            
1985-1991թթ. սովորել է  Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում` հայոց լեզվի  և գրականության ֆակուլտետում:                                                         
1999թ-ին աշխատանքի է անցել  Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5  միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, որտեղ աշխատում է մինչ օրս:                                                                           2001թ. ղեկավարել է հայոց լեզվի և գրականության մասնախումբը:                                  
2012թ. հուլիսին  կատարել է  տարածաշրջանի ուսուցիչների վարապատրաստում //Կրթություն առանց սահմանների//:
Ամուսնացած է, ունի 2 երեխա և 1 թոռ:


Սոնյա Աշոտի Բուդաղյան


Սոնյա Աշոտի Բուդաղյանը ծնվել է 1972թ. մայիսի 31-ին քաղաք Էջմիածնում:
1978-1988թթ. սովորել է Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է արծաթե մեդալով. եղել է դպրոցի առաջավորներից մեկը:
1988-1993թթ. սովորել է ԵՊՀ-ում` ռուսական բանասիրական ֆակուլտետում:Պաշտպանել է  թենածուական թեզ մանկավարժություն և մեթոդաբանություն ( ռուսաց լեզու մասնագիտությամբ ):
Ունի 9 հոդված ռուսաց լեզվի դասավանդումը թեմայով:
1993թ.-ին ավարտելով համալսարանը` աշխատանքի է անցել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի, որտեղ աշխատում է միչ օրս:
1996-2009թթ. եղել է դաստիարակչության գծով փոխտնօրեն:
2006-2009թթ.  վերապատրաստել է Երևանի, Արմավիրի և Էջմիածնի ուսուցիչներին: 


Կարինե Գարեգինի Բաբայան


Կարինե Գարեգինի Բաբայանը ծնվել է 1957թ. նոյեմբերի 5-ին Նախիջևանում:
1962-1972թթ. սովորել է Բաքվի թիվ 34 դպրոցում:
1973թ.-ին ընդունվել է Բաքվի մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1978թ.-ին:
1975-1979թթ. աշխատել է Բաքվի թիվ 34 դպրոցում, որպես պատմության ուսուցչուհի:
1979թ.-ի  սեպտեմբերից աշխատանքի է անցել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցչուհի, որտեղ աշխատում է մինչ օրս:
Ամուսնացած է, ունի 2 երեխա և 3 թոռ:

 

 

Օրացույց

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳ Նախարարություն

Կրթ. Տեխնոլոգիաների ազգային կենտորն

Կրթության Ազգային ինստիտուտ

Հայկական կրթական միջավայր

Գնահատման և Թեստավորման կենտրոն

Մենք Ֆեյսբուքում