ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Դպրոցը հիմնվել է 1954 թվականին` որպես ռուսական դպրոց: 1991 թվականից փոխվել է կարգավիճակը, ազգային հանրակրթական դպրոց` ռուսերենով ուսուցմամբ դասարաններով: 1-ին տնօրենը եղել է Ալինա Գրիգորեվնան: Ունի 55 ուսուցիչ, 2006-ից գործել է որպես դպրոց կենտրոն Գայանե Սաֆարյանի գլխավորությամբ որտեղ վերապատրաստվել են ուսուցիչներ: 2009-ին դարձել է ավագ դպրոց: Հաջողությունները դպրոցը ընդգրկում է կրթության ասպարեզում որակական նպաստ բերող բազմաթիվ միջազգային և տեղական ծրագրեր: Աշակերտները այդ ծրագրերում ընտրվել են Հարավկովկասյան և Եվրոպական երիտասարդական պառլամենտի անդամ: Անժելա Մովսեսյանը Հարավկովկասյան մանկավարժական ասոցիացիայի մշտական անդամ է: Դպրոցը գործում է ժողովրդավարական սկզբունքներով` հիմնական աշխատակազմի 3 անդամներ` տն.Գայանե Սաֆարյան, Արուսիկ Սաֆարյան, Անուշ Եղիազարյան, ովքեր ուսանել են Վարշավայում ամառային ակադեմիայում և իրականացրել են ծրագիր <<Դպրոցի ժողովրդավարական կառավարում>>, որը այժմ էլ ընթացքի մեջ է:Դպրոցը հաջողություններ է արձանագրել դպրոցականների առարկայական օլիմպիադաներում (հայոց լեզու, անգլերեն, պատմություն): Ավագ դպրոցում ձևավորվում է սոցիալական ինստիտուտ, դասղեկականի փոխարեն:Դպրոցը կառավարվում է որպես կրթության պետական կառավարման լիազորված մարմին`գործադիր տնօրեն, խորհրդակցական մարմիններ(մանկավարժական խորհուրդ, առարկայական մասնախմբեր, աշակերտական խորհուրդ, ծնողական խորհուրդ ):

Օրացույց

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳ Նախարարություն

Կրթ. Տեխնոլոգիաների ազգային կենտորն

Կրթության Ազգային ինստիտուտ

Հայկական կրթական միջավայր

Գնահատման և Թեստավորման կենտրոն

Մենք Ֆեյսբուքում