“ԴՊՐՈՑ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ” ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈԻՄԸ

2009-2011ԹԹ ՀՀ-ում կրթական բարեփոխումները կյանքի կոչելու գործում ուսուցչի դերն առանցքային նշանակություն ունի, ուստի կարևոր նշանակություն տրվեց ուսուցիչների վերապատրաստմանը:
2004-2009թթ. իրականացված << Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային առաջին ծրագրի շրջանակներում առաջ քաշվեց <<կրթական գոտիների>> գաղափարը, համաձայն որի տվյալ կրթական գոտում տեղակայված դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը կազմակերպվեց  այդ գոտուց ընտրված որևէ դպրոցի հիմքի վրա: Ընտրված դպրոցը տվյալ կրթական գոտում հանդես եկավ որպես դպրոց-կենտրոն: Հայաստանի տարածքը բաժանվեց 52 կրթական գոտու և ըստ <<կրթական  գոտիների >> ընտրվեցին  52 դպրոց-կենտրոններ/ այսուհետ ԴԿ/: 52 ԴԿ-ներին հատկացված դրամաշնորհների միջոցներով բարեկարգվեցին վերապատրաստումների համար նախատեսված տարածքները,  ձեռք բերվեցին ուսուցիչների վերապատրաստումներն իրականացնելու համար անհրաժեշտ կահույք և սարքավորումներ: Այսպիսով, 52 ԴԿ-ները դարձել են այն կառույցները, որոնց միջոցով և որի կողմից 2006թ. հունիսից մինչև 2009թ. սեպտեմբեր իրականացվել է ուսուցիչների վերապատրաստման մեծածավալ գործընթացը:

“ԴՊՐՈՑ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ” իրավաբանական անձանց միության ընդհանուր ժողովը որոշեց ընդունել` Վաղարշապատի Մ. Գորկու անվան հ. 5 ավագ դպրոց ՊՈԱԿ-ը համարել “Դպրոց-կենտրոնների միություն” իրավաբանական անձանց միության անդամ:

“ԴՊՐՈՑ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ” իրավաբանական անձանց միության նպատակն է առավել արդյունավետ կազմակերպել , համագործակցել և զարգացնել դպրոց-կենտրոնների գործունեությունը` նպաստելով կրթական համակարգի զարգացմանը Հայաստանում:

“ԴՊՐՈՑ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ” իրավաբանական անձանց միության նպատակներն են իր գործունեությամբ նպաստել.

  • Կրթական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում արդի չափանիշներին համապատասխան, կրթական համակարգի  զարգացմանը և քաղաքացիական հասարակության ձևավորմանը,
  • Դասավանդման և ուսումնառության որակի բարելավմանն ուղղված վերապատրաստումներին,
  • Ուսուցիչների պարբերական վերապատրաստումներն ըստ մասնագիտական կարիքների և շարունակական  մասնագիտական զարգացմանը,
  • Մանկավարժի մասնագիտական վարկանիշի բարձրացմանը,
  • Կառավարման հմտությունների զարգացմանն ուղղված դպրոցների տնօրենների վերապատրաստմանը,
  • Դպրոցական նորարարությունների խթանմանը,
  • Վերապատրաստումների և դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները  դասապրոցեսում արդյունավետ ներդնելու հետադարձ կապի ապահովմանը,
  • Մասնագիտական կատարելագործման գործընթացի որակի և արդյունավետության բացահայտման մոնիտորինգային համակարգին:

    **************************************************************
    Հոկտեմբերի 10-11-ը դպրոցում անցկացվում էր  ուսուցիչների վերապատրաստման ծրագիր թրաֆիքինգի թեմաներով,  իսկ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ կլոր սեղան:

  • *************************************************************
    Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի հերթական ատեստավորման ենթակա հայոց լեզվի և գրականության ուսւոցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստման դասընթացներ: Վերապատրաստումը կանցկացվի 3 փուլով` մասնագիտական, իրավագիտական և ՏՀՏ վերապատրաստում:

      

      

      

      

      

      

      

      

      

      

     

     

    Նախկին վերապատրաստվողների գրառումները....

      

      

      

      

     

    Օրացույց

    Օգտակար հղումներ

    ՀՀ ԿԳ Նախարարություն

    Կրթ. Տեխնոլոգիաների ազգային կենտորն

    Կրթության Ազգային ինստիտուտ

    Հայկական կրթական միջավայր

    Գնահատման և Թեստավորման կենտրոն

    Մենք Ֆեյսբուքում