Աշխորհուրդ

2012-2013 ուստարվա սկզբին տեղի ունեցավ աշակերտական խորհրդի նոր կազմի ընտրություններ: Որպես նախագահի թեկնածուներ առաջադրված էին` տասնմեկերորդ պատմաիրավագիտական ենթահոսքից` Աշխեն Սարգսյանը, տնտեսագիտական ենթահոսքից` Արփինե Մանուկյանը և բնագիտամաթեմատիկական հոսքից` Արամ Շերոյանը:
Յուրաքանչյուր թեկնածուի հնարավորություն տրվեց ներկայացնելու իր աշխատանքային ծրագիրը, պատասխանելու քվեարկողների հարցերին: Այնուհետև, 6-9-րդ դասարաններից մեկական և ավագ դասարաններից նախապես ընտրված աշակերտները, մասնախմբերի ղեկավարները, սոցիալական մանկավարժները, դպրոցի փոխտնօրենները և տնօրենը կատարեցին իրենց ընտրությունը, որի արդյունքում Վաղարշապատի Մ. Գորկու անվան համար 5 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Աշխեն Սարգսյանը, փոխնախագահ՝ Արամ Շերոյանը, քարտուղար՝ Արփինե Մանուկյանը:
Աշակերտական խորհրդի նախագահին և փոխնախագահին առաջադրվեց  եռօրյա ժամկետում ներկայացնել աշակերտական խորհրդի նոր կազմը՝ ստեղծել աշակերտական խորհրդի հանձնախմբերը, ընտրել հանձնախմբերի պատասխանատուներին և անդամներին:
Այսպիսով, ձևավորվեց աշակերտական խորհրդի հետևյալ հանձնախմբերը.

    • Տեղեկատվական, վերլուծական - պատասխանատու` Արփինե Մանուկյան
    • Նախաձեռնողական - պատասխանատու` Աննա Բաղումյան
    • Մշակութային- Անի Մնացականյան
    • Կրթական, մարզական - պատասխանատու`Լիլիթ Հակոբյան

      


      

     

Օրացույց

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳ Նախարարություն

Կրթ. Տեխնոլոգիաների ազգային կենտորն

Կրթության Ազգային ինստիտուտ

Հայկական կրթական միջավայր

Գնահատման և Թեստավորման կենտրոն

Մենք Ֆեյսբուքում