Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից 2


<< Ժողովրդավարությունը սկսվում է քեզանից>> եռամյա տարածաշրջանային ծրագրի 2-րդ փուլ: Ծրագիրը կազմակերպվել է եվրամիության նախաձեռնությամբ: Իրականացվում է քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի կողմից: Ֆինանսավորվում է <<Կոնրադ Ադենաուեր>> հիմնադրամի միջոցով /Նիդեռլանդներ/: Ծրագրում ընդգրկված է 20 հայաստանյան  դպրոց:
Ամեն տարի մասնակցում են յուրաքանչյուր դպրոցից  30  11-րդ դասարանցիներ:
Քառօրյա սիմուլյացիոն խաղերի ընթացքում ամեն դպրոցից ընտրվում է 1 աշակերտ որպես Հարավ- կովկասյան երիտասարդական պառլամենտի պատգամավոր: Նրանք մեկնում են Թբիլիսի, որտեղ 3 հարավկովկասյան պետությունների / Հայաստան, Վրաստան, Ադրբեջան/ պատվիրակներն ընտրում  են յուրաքանչյուր երկրից եվրոպական երիտասարդական պառլամենտի 5 պատգամավոր, որոնք մեկնում են Բրյուսել  /Բելգիա/: Այս տարի մեր դպրոցից Թբիլիսի մեկնելու համար փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է  XI4/5  դասարանի աշակերտուհի Անի Բաղումյանը:
Շնորհավորում ենք:

  

  

  



Օրացույց

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳ Նախարարություն

Կրթ. Տեխնոլոգիաների ազգային կենտորն

Կրթության Ազգային ինստիտուտ

Հայկական կրթական միջավայր

Գնահատման և Թեստավորման կենտրոն

Մենք Ֆեյսբուքում