Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության



28.02.2012թ.
Տեղի ունեցավ երեխայի իրավունքներին և մասնակցությանը նվիրված ազգային պատանեկան կոնֆերանս , որին մասնակցությանուն ունեցան մեր դպրոցի  չորս աշակերտներ, որի ընթացքում  տեղի ունեցավ <<Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության>> ծրագրի և երեխաների  աշխատանքների ներկայացում:
Երեխաները և հրավիրված փորձագետները քննարկեցին երեխաների հետազոտությունների արդյունքները և օրենսդրական փոփոխությունների առաջարկները:
Խմբային աշխատանքները չորս թեմատիկ ոլորտ ունեին.

Կրթություն և ժամանց
Երեխայի պաշտպանություն
Առողջապահություն և շրջակա միաջավայր
Երեխայի մասնակցություն

Մեր աշակերտները լավ մասնակցություն ունեցան և արժանացան մեծ ուշադրության: Իրենց համապատասխան խմբերում լիդերներ են եղել  ու խմբային քննարկումների արդյունքները  ներկայացրել հանձնաժողովին:

 

  

  

 

Փրկեք երեխաներին”  և  ” Ապագան քոնն է “


<<Save the childeren>> միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը, համագործակցելով <<Ապագան քոնն է>> հասարակական կազմակերպության հետ, իրականացնում է <<տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության>> ծրագիրը:
<<Save the childeren>>-ը երեխաների պաշտպանությանն ուղղված առաջատար անկախ կազմակերպություններից է:
Վաղարշապատի համար 5 ավագ դպրոցում` մոտ 2 ամիս   <<Save the childeren>>-ի աշխատակիցները իրականացրին <<Երեխան երեխայի համար>> մեթոդով դասընթացներ:
Դասըթացի ընթացքում մենք հասկացանք, թե որքան կարևոր և անհրաժեծտ է համագործակցությունը խմբում, որ խմբով աշխատելիս կարելի է հասնել ավելի մեծ արդյունքների, որ միմյանց աջակցելը խթանում է ստեղծագործ աշխատանքին:
Մեր խումբի ընտրած թեման է` բռնությունը ընտանիքում երեխայի նկատմամբ, որն առկա է Հայաստանում և բարձրաձայնման կարիք ունի:
Ընտանեկան բռնությունը միտումնավոր արարքների մի ամբողջ շղթա է, որով ընտանիքի մի անդամը մյուսի հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով հարկադրում է նրան կատարել իր ցանկություններն ու թելադրում է նրան իր կամքը: Տարբերվում են ընտանեկան բռնության 4 տեսակներ` ֆիզիկական, հոգեբանական, սեռական և տնտեսական:
Ֆիզիկական բռնությունը կիրառվում է մարդուն նվաստացնելու, ցավ կամ մարմնական վնասվածք պատճառելու նպատակով:
Հոգեբանական բռնությունը բնորոշվում է որպես վերաբերմունք, որը սպառնում կամ նվաստացնում է մարդու ինքնասիրությունը կամ ինքնագնահատականը, ինչպես նաև սահմանապակում է նրա ազատությունը:
Յուրաքանչյուր բռնի սեռական գործողություն, որը կատարվում է զոհի կամքին հակառակ, դասվում է սեռական բռնության շարքին:
Տնտեսական բռնությունը կիրառվում է այն դեպքում, երբ բռնարարը տնօրինում է զոհի գումարը և այլ տնտեսական ռեսուրսները:
Ընտանեկան բռնությունը դադարեցնելու առաջին քայլը դրա մասին բարձրաձայնելն է: Ոչ ոք չպետք է ենթարկվի ընտանեկան բռնության: Ոչ ոք չպետք է ընտանեկան բռնության զոհ դառնա: Երբեք, իսկ եթե դա տեղի է ունեցել, ապա պետք է օգնել նրան: Եթե դուք կամ ձեր բարեկամները, ծանոթները, ընկերները ենթարկվում են ընտանեկան բռնության, մի լռեք, բարձրաձայնեք դրա մասին և հնարավորություն տվեք պաշտպաններին օգնել ձեզ:


  

  



Օրացույց

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳ Նախարարություն

Կրթ. Տեխնոլոգիաների ազգային կենտորն

Կրթության Ազգային ինստիտուտ

Հայկական կրթական միջավայր

Գնահատման և Թեստավորման կենտրոն

Մենք Ֆեյսբուքում