Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար


Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը «Այբ» կրթական հիմնադրամի բազմաթիվ ծրագրերից մեկն է, որն ուղղված է հանրակրթության ոլորտում տաղանդավոր երեխաների բացահայտմանը:
Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը (այսուհետ` Մրցաշար) թիմային մրցույթ է, որտեղ 9-12-րդ դասարանների աշակերտները դրսևորում են բարդ քիմիական խնդիրներ լուծելու, լուծումները համոզիչ ձևով ներկայացնելու, գիտական քննարկումներ վարելու իրենց ունակություններն ու հմտությունները:
Մրցաշարի հենակետային առարկան քիմիան է:

ՄՐՑԱՇԱՐԻՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Մրցաշարի նպատակներն են.

Աշակերտներին ներգրավել գործնական գիտական գործունեության մեջ,
նրանց սովորեցնել խմբային աշխատանքի նորմերն ու ձևերը,
աշակերտների մեջ հետաքրքրություն ձևավորել քիմիայի նկատմամբ,
պայմաններ ստեղծել աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացման համար
խթանել քիմիայի արտադասարանական աշխատանքների կազմակերպումը,
զարգացնել միջառարկայական կապերը,
աշակերտների հետ աշխատանքում ներգրավել առաջատար գիտնականներին, ասպիրանտներին և ուսանողներին,
բարձրացնել ուսուցիչների մասնագիտական պատրաստվածության մակարդակը:

Մրցաշարն անցկացվում է երեք փուլով.

    Նախընտրական փուլ. թիմերը ներկայացնում են որոշակի առաջադրանքի վերաբերյալ իրենց լուծումը համակարգչային պրեզենտացիայի տեսքով:
Կիսաեզրափակիչ փուլ. նախնական փուլում ընտրված թվով մինչև 9 թիմերը մասնակցում են կիսաեզրափակիչ մարտերին:
Եզրափակիչ փուլ. կիսաեզրափակիչ փուլում հաղթող ճանաչված թիմերը մասնակցում են եզրափակիչ մարտին, որի արդյունքում որոշվում է Մրցաշարի հաղթողը:

 
ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ

Մրցաշարի ընթացքում քննարկվում են նախօրոք հրապարակված առաջադրանքներ: Դրանք բաց տեսակի առաջադրանքներ են, այսինքն` չունեն միանշանակ և վերջնական լուծում, ինչը հնարավորություն է տալիս նույն հարցի շուրջ ունենալ լուծման բազմատեսակ մոտեցումներ: Առաջադրանքների պայմանները ձևակերպվում են հակիրճ ու հստակ և չեն պարունակում լուծման համար անհրաժեշտ բոլոր տվյալները, ինչն, իր հերթին, թույլ է տալիս ինքնուրույն կատարել որոշ ենթադրություններ և ընտրել պատասխանի հնարավոր իրատեսական տարբերակը: Առաջադրանքները կատարվում են խմբովի: Դրանց լուծման համար անհրաժեշտ է իրականացնել տեսական և փորձնական հետազոտություններ: Թույլատրվում է օգտագործել ցանկացած գրական սկզբնաղբյուր, ինչպես նաև՝ խորհրդակցել մասնագետների հետ:
Ժյուրիի նախագահի գլխավորությամբ գործող գիտամեթոդական հանձնախումբը հրապարակում է առաջադրանքների ցանկը Մրցաշարի եզրափակչից ոչ ուշ, քան 5 ամիս առաջ:

ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Թիմերի կազմը և մասնակիցների տարիքը
Մրցաշարին մասնակցում են թիմեր, որոնց կազմում ընդգրկված է հիմնական և ավագ դպրոցների կամ միջնակարգ մասնագիտական հաստա­տությունների 9-12-րդդասարանների 3-5 աշակերտ: Թիմերում չեն կարող ընդգրկվել բարձրագույն ուսումնական հաստատություների ուսանողները: Թիմի մյուս անդամները Մրցաշարին կարող են մասնակցել որպես դիտորդ կամ երկրպագու: Թիմի կազմը չի կարող փոխվել ողջ Մրցաշարի ընթացքում: Մրցաշարի սկզբում հայտագրված ավագը գլխավորում է թիմը և հանդիսանում է թիմի պաշտոնական ներկայացուցիչը Մրցաշարի ընթացքում:
Թիմն ունի մեկ ղեկավար: Ղեկավարը կրում է նյութական և ադմինիստրատիվ պատասխանատվություն թիմի անդամների կյանքի և առողջության համար: Ղեկավարն իրավունք ունի մասնակցել ժյուրիի աշխատանքներին Մրցաշարի ընթացքում, ինչպես նաև՝ հանդես գալ որպես դիտորդ: Ղեկավարը թիմի պաշտոնական ներկայացուցիչը չէ և իրավունք չունի ծանոթանալ ժյուրիի, հաշվիչ հանձնաժողովի արձանագրություններին, մասնակցել Մրցաշարի արդյունքների կամ բողոքարկման քննարկումներին:
Թիմն ունի նաև մարզիչ(ներ), ով(քեր) հանդես է (են)  գալիս որպես թիմի անդամների խորհրդատու առաջադրանքների առարկայական կողմը պարզաբանելու համար:

  

«Պատանի քիմիկոսների համահայկական 2-րդ մրցաշար»-ում   ավարտվել է հայտագրված  թիմերի  «Չեզոքացում» թեմայով  մրցույթային պրեզենտացիաների գնահատումը: Մասնակից 13 թիմերի ներկայացրած պրեզենտացիաները կոդավորվել են և ներկայացվել ժյուրիին: Ժյուրիի 14 անդամները գնահատել են պրեզենտացիաները  «3–»-ից  մինչև «5+» երկու գնահատականով ըստ հետևյալ անվանակարգերի.
«Գիտականություն». Գնահատվում է առաջադրանքի լուծման ամբողջականությունը, գիտականությունը, յուրահատկությունը, համապատասխանությունը խնդրի պայմաններին:
«Ձևավորում». Գնահատվումէ առաջադրանքի լուծման տարբերակը հստակ  ներկայացնելը,
հիմնական գաղափարներիև եզրակացությունների
վրա ուշադրություն դարձնելու
և պրեզենտացիան ճիշտ ձևավորելու կարողությունը:
Գնահատականները վերածվել են միավորների ըստ բերված սանդղակի, ինչը  կատարվում է հատուկ ծրագրով ըստ մրցաշարի կանոնների, որոնք տեղադրված  են www.foundation.ayb.am կայքէջում  Rules_Chem Tournament ֆայլով:

Գնահատական          5+        5          5−        4+        4          4−        3+        3          3−
Միավորներ   60        50        42        33        25        18        12        8          5

Այսպիսով, «Պատանի քիմիկոսների համահայկական 2-րդ մրցաշար»-ի եզրափակչին`  մրցաշարի կանոնների համաձայն,  կմասնակցեն առաջին 9-ը թիմերը:

  


27.10.2012թ.
ՊՔՀՄ երրորդ մրցաշար, կիսաեզրափակիչ մենամարտ
Վաղարշապատի Մ. Գորկու անվան հմ. 5 ավագ դպրոցի <<ԱԼՄԱՍՏ>> թիմը հավասար միավորներով պատվո առաջին հարթակին կանգնեց <<ԷՎՐԻԿԱ>> թիմի հետ: Կեցցե’ն մեր աշակերտները:

Հոկտեմբերի 27-ին ԵՊՀ-ին առընթեր ակադեմիկոս Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. հատուկ դպրոցում անցկացվեց “Պատանի քիմիկոսների համահայկական երրորդ մրցաշարը”, որին մասնակցում էին 9 թիմեր Երևան, Վանաձոր, Գյումրի Նոյեմբերյան, Վաղարշապատ և Արարարատ քաղաքներից։

Սկզբում թիմերը մրցեցին երեք կիսաեզրափակիչ մարտերում, որոնց արդյունքում եզրափակիչ դուրս եկան նրանցից միայն երեքը:

Այս տարի առաջին անգամ մրցույթում միանգամից երկու թիմ զբաղեցրին առաջին պատվավոր տեղը՝  Վաղարշապատի “Ալմաստը” և Վանաձորի “Էվրիկան”։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Երևանի “Բնագետ” թիմը։

Բոլորին հիացրել էր երեխաների հետաքրքրվածությունը քիմիայի նկատմամբ և ձգտումը լինել լավագույնը։ Բոլոր ինը թիմերն ստացան մասնակցության հավաստագրեր, իսկ մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը` նաև դիպլոմներ և մրցանակներ: Երեխաներին խրախուսելու համար ժյուրին պատվոգրեր շնորհեց նաև լավագույն զեկուցող, լավագույն ընդդիմախոս, լավագույն գրախոս և յուրաքանչյուր թիմում լավագույն մասնակից անվանակարգերում։

Ինֆորմացիան վերցված է  “Այբ”-ի ֆեյսբուքյան էջից


Օրացույց

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳ Նախարարություն

Կրթ. Տեխնոլոգիաների ազգային կենտորն

Կրթության Ազգային ինստիտուտ

Հայկական կրթական միջավայր

Գնահատման և Թեստավորման կենտրոն

Մենք Ֆեյսբուքում