Ֆիզկուլտուրայի օր դպրոցում

<<Ասում ենք ողջույն ` <<Առաւօտ լուսոյ ` Արեգակն արդար>>-ի սուրբ օրհնանքով>>: Այսպիսի հանդիսավորությամբ դիմավորեցին արշալույսը Արմավիրի մարզի <<Վաղարշապատի Մ.Գորկու անվան հմ 5 ավագ դպրոց >> ՊՈԱԿ-ում, ուր երջանկորեն ուրախ աշակերտների շարքերը` կանգնած տողանի, մեծ շուքով տոնում էին ֆիզկուլտուրայի միասնական օրը` մանկավարժական կոլեկտիվի անդամների ընդգրկմամբ: Տոնի խորհուրդը լեցուն էր օրհներգությամբ, խնդությամբ, մաղթանքներով: Ե’վ աշակերտները, և’ ուսուցիչները մարզահագուստներով էին, ձեռքերում`դրոշներ, ծաղիկներ, փուչիկներ, պաստառներ: Նրանց աչքերը վառվում էին խինդով, շուրթերին` <<Արագ, բարձր, ուժեղ>> օլիմպիական կարգախոսն էր

Ավելացվել է՝ 2012թ.
Բաց դաս` հայ գրականություն առարկայից

Ապրիլի 13-ին Վաղարշապատի հմ 5 ավագ դպրոցի 11 - 1(լեզվաբանական ենթահոսք) դասարանում տեղի ունեցավ հետաքրքիր բաց դաս` հայ գրականություն առարկայից (ուսուցիչ` Ա.Մխիթարյան):Դասի թեման էր Ակ.Բակունցի <<Միրհավ>> պատմվածքը:Ներկա էին դպրոցի տնօրեն տիկ.Գ. Սաֆարյանը ,ուսմասվար Մ. Զաքարյանը, տարբեր մասնախմբերի ուսուցիչներ, պրակտիկանտներ:

Ավելացվել է՝ 04.11.2012թ.
Եղեռնին նվիրված միջոցառում

Ապրիլի 25-ին Վաղարշապատի Մ. Գորկու անվան հմ 5ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում ` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Իբրև խորագիր` Անատոլ Ֆրանսի խոսքերը. <<Մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել, չի մեռնի երբեք>>:

10-րդ և 11-րդ դասարանի աշակերտները բեմադրեցին հատվածներ <<Ոտքի, դատարանն է գալիս>> թատերգությունից: Արդար վրեժի գիտակցությամբ աշակերտները ներկայացրին < <Նեմեսիս>> գործողության ընթացքը, հայ քաջորդներին, որոնք դարձան հայ դատի կրողն ու փոխանցողը: Առանձնապես տպավորիչ էր Սողոմոն Փեհլերյանի կերպարը մարմնավորող աշակերտի / Ա. Ունջուղուլյան/ ոգեշնչված խաղը:

Ավելացվել է՝ 16.11.2011թ.
Ծրագիր ` նվիրված ԱՄՆ նախկին նախագահ Վուրդո Վիլսոնին

2011թ.-ին ՀՀ վարչապետի հանձնարարականով մի շարք գերատեսչություններ մշակել են ծրագիր ` նվիրված ԱՄՆ նախկին նախագահ Վուրդո Վիլսոնին: Ծրագիրը համակարգում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որի շրջանակներում իրականացվում ն բաց դասեր, գիտաժողով, դեբատ:

Ավելացվել է՝ 16.11.2011թ.
Ինտեգրված դաս՝ պատմությունից և գրականությունից

Անկախության օրվա նախօրեին Վաղարշապատի Մ. Գորկու անվան հմ 5 ավագ դպրոցում տարածաշրջանի ուսուցիչների համար ներկայացվեց ինտեգրված դաս` պատմությունից /Կ. Ավետիսյան/ և գրականությունից /Գ. Մխեյան/: Թեման` 1. Հայաստանի առաջին հանրապետությունը 2. Կ. Զարյանի <<Նավը լեռան վրա>> վեպը

Ավելացվել է՝ 20.09.2012թ.
Բանավեճ Նար-Դոսի <<Սպանված աղավնի>> վիպակի թեմայով

Սեպտեմբերի 18-ին Վաղարշապատի հ.5 ավագ դպրոցի 114/5 /բնագիտամաթեմատիկական ենթահոսք/ դասարանում տեղի ունեցավ հետաքրքիր բաց դաս-բանավեճ` հայ գրականություն առարկայից /ուսուցիչ` Ա.Մխիթարյան/:Դասի թեման էր Նար-Դոսի <<Սպանված աղավնի>> վիպակը: Ներկա էին դպրոցի տնօրեն տիկ.Գ. Սաֆարյանը ,ուսմասվար Մ. Զաքարյանը, տարբեր մասնախմբերի, ինչպես նաև դպրոց-կենտրոնում վերջերս վերապատրաստված ավելի քան տասը այլ ուսուցիչներ:

Ավելացվել է՝ 18.09.2012թ.
Ծավալուն բաց դաս քիմիա և աշխարհագրություն թեմայով

10-րդ դասրանի բնագիտամաթեմատիկական ենթահոսքի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ բաց դաս քիմիայի և աշխարհագրության թեմայով: Բաց դասը ուղակցվեց հետաքրքիր քիմնիական փորձերով և տեղեկատվությամբ:

Ավելացվել է՝ 24.04.2012թ.
Թռչունների պաշտպանության միջազգային օրը …

Վաղարշապատի Մ. Գորկու անվան հմ 5 ավագ դպրոցում նշվում էր թռչունների պաշտպանության միջազգային օրը: Երեխաննեչը նրանց համար բազմաթիվ տնակներ էին պատրաստել,ինչպես նաև տեղեկատվական թռուցիկներ և պաստառներ:

Ավելացվել է՝ 2011թ.

Օրացույց

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳ Նախարարություն

Կրթ. Տեխնոլոգիաների ազգային կենտորն

Կրթության Ազգային ինստիտուտ

Հայկական կրթական միջավայր

Գնահատման և Թեստավորման կենտրոն

Մենք Ֆեյսբուքում